РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պետք է Եվրոպական Միության անդամ դառնա:
«Նշանակություն չունի արդյոք եվրոպացի ժողովուրդը պատրաստ է Ոկրաինային ընդունել կամ ոչ: Ես պնդում եմ, որ Եվրոպական Միությունը չի կարող գոյատևել առանց Ուկրաինայի: Ժողովրդավարական Ուկրաինան պետք է ԵՄ-ի կազմում լինի: Ես բավականաչափ լավատես եմ և հույս ունեմ, որ իմ երազանքը կիրականանա», - համապատասխան հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպման շրջանակներում: