Լուկա Մոդրիչը Քրիշտիանու Ռոնալդուի որակազրկումն անարդարացի է համարում: Հիշեցնենք` պորտուգալացի հարձակվողը չի կարող օգնել «Ռեալ»-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք առաջիկա երեք խաղերում:
«Քրիշտիանուի որակազրկումն անարդարացի է, քանի որ նա ոչ մի վատ բան չի արել: Սակայն մենք անկարող ենք որևէ բան փոխել»,- հայտարարել է խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալ»-ի պաշտոնական կայքում:
Բացի այդ, Մոդրիչի կարծիքով` այժմ «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները պետք է ավելի շատ աշխատեն:
«Քրիշտիանուի բացակությամբ մենք բոլորս պետք է ավելի շատ աշխատենք խաղադաշտում: Չէ՞ որ Ռոնալդուն կարևորագուն դերակատարություն ունի «արքայական ակումբ»-ում»,- նշել է Մոդրիչը: