ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հարցերով կոմիտեն Պորտուգալիայի իշխանություններին կոչ է արել պաշտպանել երկրի անչափահաս քաղաքացիներին ցլամատի դիտումներից կամ դրանց մասնակցությունից՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցլերի ավանդական մարտերը կարող են երեխայի հոգեբանության ձևավորման ու առողջության վրա ունենալ անուղղելի ազդեցություն՝ կարծում է կազմակերպությունը:
ՄԱԿ-ի աշխատակիցները պարզել են, որ Պորտուգալիայում ցանկացած տարիքի երեխա կարող է հաճախել հատուկ կուրսերի, որտեղ ուսումնասիրում են արյունալի շոուի տեխնիկան:
Ընդ որում՝ մարզադաշտում ցլերի պայքարը հնարավոր է դիտել արդեն 6 տարեկանից: ՄԱԿ-ում պնդում են, որ տարիքային սահմանափակումը պետք է զգալիորեն ավելացվի:
Պորտուգալիայի իշխանությունները առայժմ չեն արձագանքել զեկույցին: