ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում ստեղծել այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատժամիջոցային ցուցակը, որոնք առևտուր են անում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարեւորագույն կիրառական խնդիր է մնում ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելը: Եկամուտների աղբյուրների դիվերսիֆիկացմանը ձգտող ահաբեկիչների հնարամտությունը չի կարող չմտահոգել: Հիմնական տեղերում են նավթի և այլ հանքային ռեսուրսների ապօրինի առեւտուրը, թմրադեղերի և զենքի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը, կարեկիցների կողմից կամավոր նվիրատվությունները: Այս կապակցությամբ կոչ ենք անում ավելի խստորեն կատարել ԱԽ թիվ 2199 բանաձևը ՝ «Իսլամական պետության» հետ առեւտուր անող ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատժամիջոցային ցուցակ կազմելու մասին»,- ասել է Լավրովը: