Նավթի գների նվազումը և դրա արդյունքում Ադրբեջանում գրանցված ճգնաժամը, ըստ ամենայնի, չի ազդել ադրբեջանցի օլիգարխների բարեկեցության վրա, գրում է ադրբեջանական Haqqin.Az լրատվական կայքը:
Ադրբեջանի հարուստ մարդիկ գնալով Ստամբուլում անցկացնում են թանկարժեք հարսանեկան հանդիսություններ:
Միայն վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի, Ղազախստանի և Սաուդյան Արաբիայի քաղաքացիները Ստամբուլում պատվիրել են 50 հարսանեկան արարողություն, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը:
Հարսանեկան արարողությունների անցկացման համար Ադրբեջանի հարուստ խավը ընտրում է ոչ միայն Թուրքիան: Ոչ այդքան վաղուց ադրբեջանցի օլիգարխներից մեկը իր երեխաների ամուսնական արարողությունը անցկացրել էր Ֆրանսիայում: