Ռոնալդ Ռեյգանը (1911թ. փետրվարի 6 – 2004թ. հունիսի 4) Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1981 թվականից մինչև 1989թ.։
Բազմաթիվ ամերիկացիներ, լսելով Ռոնալդ Ռեյգանի անունը, միանգամից ասում են` Ռեյգան-Նախագահ, բայց թերևս շատ քչերն են հիշում Ռեյգան-Դերասանի մասին: Դեռևս այն ժամանակ` 1960-ականներին, հաճախ կլսեինք «նա անգամ դերը չի կարողանում նորմալ խաղալ» արտահայտությունը: Եվ դա Ռեյգանի մասին էր:
Տիպիկ ծույլիկը, ով իր կյանքի ընթացքում ոչինչ մինչև վերջ չսովորեց, սակայն նա` ով սառը պատերազմում հաղթանակ տարավ: Ռեյգան. ով համարյա կույր չի կրում ակնոց, Ռեյգան, ով ԱՄՆ-ն դարձրեց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Ահա նա` Ռոնալդ Ռեյգանը, մարդ լեգենդը ինչպես Ամերիկայի, այնպես էլ ողջ աշխարհի համար:
Բրիտանացի «երկաթյա լեդինլ» ` Մարգարեթ Թետչերը, բազմիցս Ռեյգանին անվանել է «ԱՄՆ հանճարեղ հերոսլ»: Այդ ամենը Ռոնալդ Ուիլսոն Ռեյգանի մասին է, ԱՄՆ 40-րդ նախագահի, առանց ում թե՛ ԱՄՆ-ն և թե՛ ամբողջ աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր է:
Սառը պատերազմի տարիներին Ռեյգանն իր դերն ամրապնդեց որպես ԱՌԱՋՆՈՐԴ` տարբեր ոլորտներում:
1989-ական թվականներից Ռեյգանի ռեյտինգը սկսեց բարձրանալ: 2001 և 2007 թվականներին տեղի ունեցած հարցումների համաձայն, Պատմության հռչակավոր նախագահների ցակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնում էր Ռոնալդ Ռեյգանը:
Ամերիկայի ժողովրդի հետ ընդհանուր լեզու գտնելու ունակության համար, Ռեյգանը ստացել է «Հռչակավոր հաղորդակցվող» մականունը:
Հետաքրքիրն այն է, որ չնայած իր տարեց լինելուն, Ռեյգանի ընտրողները միշտ էլ եղել են ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ: Նրանք վստահել են Ռեյգանին ու լսել բոլոր այն խորհուրդները, որոնք տրվել են իր կողմից: Ռեյգանը հաճախ կատակում էր իր կյանքից, նախագահության ժամանակ բազմիցս ցուցադրել է իր հումորի զգացումը, և հայտնի էր որպես հեքիաթասաց: Նրա բազմաթիվ կատակներն ու արտահայտությունները նշված են որպես «դասական ու լեգենդար հումոր»: Ամենահայտնի իր կատակներից մեկը նվիրված է Սառը Պատերազմին, որը նա արեց 1984 թվականին ամենշաբաթյա ռադիո եթերներից մեկի ընթացքում` իր ուղերձում ռադիոյի բարձրախոսը ստուգելիս. «Իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, ես սիրով ձեզ հայտնում եմ, որ այսօր ստորագրել եմ մի օրենք, ըստ որի Ռուսաստանն ընդմիշտ կդրվի օրենքից դուրս: Մենք կսկենք միջուկային գրոհը 5 րոպեյվա ընթացքում»:
Նախկին օգնական Դեյվիդ Գերգանը մեկնաբանեց. «Դա այն հումորներից էր, կարծում եմ, որի համար Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ սիրելի նախագահը»:
Թերևս կարելի է միայն հոտնկայս ծափահարել Ռեյգանին, քանզի նա դերասանից վերափոխվում է Կալիֆորնիայի նահանգապետի, ապա պայքարում է Սպիտակ տան ձվաձև կաբինետի աթոռի համար: Նա մինչ օրս էլ ամենածեր նախագահն է ամերիկյան պատմության մեջ, որին հայրենակիցները հիշում են նախևառաջ բազմաթիվ անեկդոտների շնորհիվ: Ռոնալդ Ռեյգան` մարդ ով խորը հետք թողեց թե՛ ԱՄՆ և թե՛ համաշխարհային պատմության մեջ:
Հումորը կարող է լավ գործիք լինել առաջնորդի համար նույնիսկ այնպիսի լուրջ գործում, ինչպիսին քաղաքականությունն է։