Միջազգային Քաղաքական 

Ուկրաինական գեներալը կոչ է արել նախապատրաստվել Ռուսաստանի օդա-հրթիռային հարվածին

Ուկրաինային հարված հասցնելու համար բավական է, որպեսզի Ռուսաստանը կիրառի օդուժն ու հրթիռային համակարգերը: Նման կարծիք է հայտնել ուկրաինական բանակի գեներալ Լոպատան, նշելով, որ Ռուսաստանը դեռեւս վճռական հարված չի հասցրել Ուկրաինային, սակայն ամեն պահ կարող է կիրառել ավիացի ու հրթիռային համակարգեր: Այս մասին տեղեկացնում է politnavigator.net կայքը:

Նրա խոսքերով, Ուկրաինան ու մերձբալթյան երկրները հայտնվել են Ռուսաստանի թիրախում ու շատ հեշտությամբ կարող են ենթարկվել ռուսական զենիթա-հրթիռային ու ավիացիոն հարվածներին:
Գեներալը կոչ է արել ՆԱՏՕ-ին անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել այս երկրների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ ուկրաինացիների հորդորել է նախապատրաստվել Ռուսաստանի հնարավոր հարվածներին:

Նրա համոզմամբ հրթիռներն առաջին հերթին կուղղվեն երկրի էներգետիկ կոմունիկացիաներին ու ստրատեգիական օբյեկտներին, ինչից կարող է տուժել նաեւ քաղաքացիական բնակչությունը:

Նույն շարքից