Քաղաքական Միջազգային 

Ճապոնիայի վարչապետը Պորոշենկոյից պահանջել է հավատարմ մնալ մինսկյան հանաձայնագրերին

Ճապոնիայի վարչապետ Սիձո Աբեն Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է մինսկյան համաձայնագրերի իրագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղությամբ: Այս մասին հայտնել է NEWS գործակալությունը:

Վարչապետի խոսքերով, Դոնբասի հակամարտության գոտում մինսկյան համաձայնագրերը պարբերաբար խախտվում են, ինչն առավել շիկացնում է իրավիճակը:
Նրա կարծիքով, հրադադարը որոշակի խախտումներով գործում է միայն սեպտեմբեր ամսին, երբ հակամարտ կողմերն առավել հազվադեպ են խախտում այն:

Նույն շարքից