Հասարակություն Մշակույթ 

Կառավարությունը կփոխհատուցի գրող Լեւոն Խեչոյանի եւ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի թաղման ծախսերը

analitik.am

Կառավարությունը կփոխհատուցի գրող Լեւոն Խեչոյանի եւ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի թաղման ծախսերը: Գործադիրի փետրվարի 6-ի նիստում այս նպատակով մշակույթի նախարարությանը 2 մլն դրամ հատկացնելու որոշում է ընդունվել:

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը վախճանվել էր հունվարի 5-ին՝ 87 տարեկան հասակում: Թորոսյանը Գյումրիում Ավ. Իսահակյանի արձանի համար արժանացել էր ԽՍՀՄ  պետական մրցանակի (1977), մետրոյի «Լենինի հրապարակ» կայարանի համար՝ ՀԽՍՀ պետական մրցանակի: Ճարտարապետի վերջին գործերից է Էջմիածնի նոր եկեղեցին: Նրա հիմնական աշխատանքներն են՝  «Հայաստան (Կասկադ)» հուշահամալիրը, Երեւանում Հայկական պետականության հուշարձանը, երկրաշարժից տուժած  Սպիտակի կենտրոնական հրապարակը, Սեւաստոպոլում  հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի  եւ Վանի ինքնապաշտպանության հերոսների հուշարձանները:

Լեւոն Խեչոյանը վախճանվել էր հունվարի 8-ին՝ 59 տարեկան հասակում: Նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Խնկի ծառեր» վերնագրով, լույս էր տեսել 1991-ին։

 2000թ. այդ ժողովածուն հրատարակվել էր ուկրաիներենով: Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն:  2001թ. Բեռլինում գերմաներենով լույս էր տեսել 103 գրողների ստեղծագործությունների «EuropaExpress» ժողովածուն, որում ներառվել էր նաեւ Խեչոյանի  էսսեն:

Նույն շարքից