Ռոման Սարկիսովը հոկտեմբերի 1-ից կարող է դառնալ Ռուսական մեդիախմբի գլխավոր տնօրենը, որում ներառված են «Ռուսկոյե ռադիո»-ն, «Հիթ FM»-ը եւ այլ ռադիոկայաններ: Նա այդ պաշտոնում կփոխարինի երկու ամսից էլ պակաս պաշտոնավարած Սերգեյ Արխիպովին: Այս մասին РБК-ին տեղեկացրել է հոլդինգին մոտ կանգնած աղբյուրը:
«ԻՖԴ Կապիտալ»-ում, որին պատկանում է Ռուսական մեդիախմբի 78%-ը, հրաժարվել են մեկնաբանել այս լուրը: Նշանակման մասին պաշտոնական տեղեկություն դեռեւս չկա: Իսկ Ռուսական մեդիախմբի 22%-ի սեփականատեր Սերգեյ Կոժեւնիկովը, ինչպես նաեւ Սարկիսովը, չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Ռոման Սարկիսովը 2008 թվականից գլխավորում էր «2 х 2» ալիքը, 2009-2012 թվականներին էլ ղեկավարել է ռուսական MTV-ն: 2013 թվականին նա տեղափոխվել է «СТС Media», որտեղ թողարկել է СТС Love հեռուստաալիքը: 2014 թվականի սեպտեմբերից նա նշանակվել է «Կրասնի կվադրատ» ըկերության գլխավոր տնօրեն, որն արտադրանք է տալիս ռուսական Առաջին ալիքին, իսկ արդեն փետրվարին ստանձնել է գործադիր տնօրենի պաշտոնը: