Հասարակություն 

5 մետրանոց հուշարձան՝ Eve online խաղի պատվին

Ռեյկյավիկում (Իսլանդիա) Eve Online առցանց տիեզերական խաղի պատվին հուշարձան կկանգնեցվի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով խաղը ստեղծող CCP Games ընկերության կայքին: Հուշարձանի բացումը նախատեսված է 2014 թվականի ապրիլի 30-ին:

 

Հուշարձանի հեղինակը Սիգուրդ Գուդմունդսոնն է և CCP-ի արտ-տնօրեններ Բորկուր Էյրիքսոնը և Ասգեիր Յոն Ասգեիրսոնը:

 

Հուշարձանը, որի բարձրությունը հինգ մետրից ավելի է, կունենա երեք հիմնական հատված: Ձախ կողմում կգտնվի սև ալյումինից բլոկը, որի վրա փորագրված կլինի խաղից մեջբերում: Աջ կողմում տեղադրված կլինի ձևով գլուխ հիշեցնող հատված: Ինչպես գրում են հուշարձանի հեղինակները, այն ներկայացնում է Eve Online-ի խաղացողների համայնքը: Այդ երկու հատվածների արանքում կլինի պողպատե հատվածը, որը կարտացոլի հուշարձանի երկու մասերը:

 

Հուշարձանի վրա գրված կլինեն Eve Online-ի ակտիվ խաղացողների կողմից ստեղծված կերպարների անունները: Դրանցից բացի, կփորագրվեն հերոսների անուններ, որոնք ստեղծել են Eve Online-ի մահացած երկրպագուները:

 

Հուշարձանի տակ կթաղվի «ժամանակավոր կապսուլ»՝ խաղացողների և խաղի ստեղծողների կողմից ուղերձներով և ցանկություններով նոթբուք:

Նույն շարքից