Հասարակություն 

Պան Գի Մունի կոչը՝ ի պաշտպանություն միասեռականների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փետրվարի 6-ին կոչ է արել դադարեցնել հարձակումները և խտրականությունը սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: 

Ինչպես հայտնում է Associated Press-ը, այս մասին նա հայտարարել է Սոչիում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեին հղված ուղերձում:

«Մենք բոլորս պետք է հանդես գանք լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսեքսուալների ու ինտերսեքսուալների հանդեպ հարձակումների դեմ: Մենք պետք է այնպես անենք, որ նրանց չկալանավորեն, բանտեր չնետեն ու խտրական սահմանափակումների չենթարկեն»,- հայտարարել է Պան Գի Մունը: 

«21-րդ դարում ատելությանը տեղ չկա»,- հավելել է նա: 

Նույն շարքից