Մադրիդում գտնվող այս գողտրիկ ու ապակեպատ գրասենյակն աշխատակիցների մոտ ստեղծում է բաց անտառում աշխատելու տպավորություն:
Գրասենյակի դիզայնի հեղինակներն են իսպանացի ճարտարապետներ Խոսե Սելգասն ու Լուսիա Կանոն, ովքեր համարվում են ճարտարապետական Selgascano ընկերության հիմնադիրները: Մադրիդից դուրս գտնվող գրասենյակում զով է շոգ ամռանը, քանի որ գրասենյակի կեսը գտնվում է գետնի տակ:
Ապակեպատ գրասենյակում արհեստական լույսի ծախսը կրճատվում է: Բացի այդ, աշխատակիցների աչքի առջև բացվում են գեղեցիկ տեսարաններ: Նշենք, որ ապակե մանրաթելերը թույլ չեն տալիս, որպեսզի արևի ճառագայթներն ուղիղ ընկնեն աշխատակիցների աչքերին: