ԱՄՆ-ում ստեղծագործող պակիստանցի նկարչուհի Անիլա Քուայում Ագան ստեղծել է հետաքրքիր դիզայնով ջահեր, որոնք նույնիսկ ամենահասարակ սենյակը կարող են վերածել ճարտարապետական գլուխգործոցի:
Հետաքրքիր փորագրումներով կորպուսի մեջ վառվող լամպը ողջ պատկերը կարտացոլի պատերին:
Նրա խոսքով՝ կորպուսի նախշերը նման են Իսպանիայի հարավում գտնվող «Ալհամբրա» ամրոց-պալատի նախշազարդումներին: Նա այն նկարագրում է որպես պատմության, մշակույթի ու արվեստի խաչմերուկ: