Սեպտեմբերի 30-ին Երևանի Նոր Խարբերդի այգեգործական ընկերության 20–րդ փողոցում գտնվող փայտյա կիսաքանդ շինությունում առանց պայթուցիչի, ժանգոտած վիճակում հայտնաբերվել է 5 «F 1» տեսակի և 1 ինքնաշեն նռնակ, որոնք հանձնվել են ոստիկանության աշխատակիցներին:
Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Նշվում է, որ նույն օրը ժամը 20.39-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի այգեգործական ընկերության 20-րդ փողոցի մոտակա ձորում ռումբ է հայտնաբերվել:
Դեպքի վայր էին մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, փ/ծ մայոր սակրավոր Սականյանը և մեկ մարտական հաշվարկ: