Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ը ողջունում է Սիրիայում կրակի մասնավոր դադարեցումը

analitik.am

ՄԱԿ-ը ողջունել է կրակի մասնակի դադարեցման և դեպի Սիրիայի Հոմս քաղաք հումանիտար միջանցքի բացման մասին հաղորդագրությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով, որն էլ մեջբերում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքը:

«ՄԱԿ-ը և հումանիտար կազմակերպությունները պարենամթերք և բուժօգնության պարագաներ են պատրաստել Հոմս մատակարարելու համար, որոնք կարող են ուղարկվել անմիջապես, երբ անվտանգ անցման համար «կանաչ լույս» վառվի», - նշել է ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հայտնել էր, որ Հոմսում խաղաղ բնակիչների դուրսբերման հումանիտար գործընթացը սկսվելու է փետրվարի 7-ին:

Նույն շարքից