Հայաստան Քաղաքական Գիտություն 

Կառավարությունը 8 միլիոն 950 հազար դրամ հատկացրեց Կրթության և գիտության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 8 միլիոն 950 հազար դրամ` «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով:

Կրթության և գիտոթւյան նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, Մատենադարանին հարող տարածքում տեղի կունենան հիմնական միջոցառումները:

Աշոտյանի խոսքով` նախարարությունը գումարը փոխանցելու է «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին:

Նույն շարքից