ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2016թ-ի պետական բյուջեն։ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացեց 2016թ-ի բյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները։ Համաձայն նախագծի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12–ամսյա գնաճի թիրախը 4 պլյուս-մինուս 1%, դեֆիցիտը՝ 3.5%։
«Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ (190,742,926 դրամ)»,- ասաց նա։
Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ:
Նախագիծը վաղը կուղարկվի պետական բյուջե։