Հասարակություն 

Ավելի խիստ պատիժ՝ ազգային հեռարձակողների նկատմամբ. EBU

«Եվրատեսիլի» կազմակերպիչները որոշել են խստացնել ազգային հեռարձակողների նկատմամբ պատիժը: Եվրոպական հեռարձակման միության (EBU) մամուլի ծառայությունը հայտնում է, որ եթե քվեարկության ժամանակ կամ դրան հաջորդող ձայների հաշվարկի ընթացքում անճշտություններ հայտնաբերվեն, հեռարձակողները կպատժվեն. Նրանց կարող են երեք տարով զրկել մրցույթի հեռարձակման իրավունքից: Նոր կանոնների մասին հայտարարվել էր «Եվրատեսիլ-2013»-ի հեռուստաքվեարկությունն ուսումնասիրելուց հետո, որի ժամանակ արդյունքները խեղաթյուրելու փորձեր էին արվել:

Ու թեեւ անազնիվ քվեարկությանը հեռարձակողների մասնակցությունը չի ապացուցվել, 2014թ.-ից սկսած՝ մրցույթի հեռուստատեսային գործընկերները պատասխանատու կլինեն հնարավոր անճշտությունների համար:

2013-ի սեպտեմբերին էլ մրցույթի կազմակերպիչները որոշել էին մասնագիտական քվեարկությունն առավել թափանցիկ դարձնել. այժմ մասնակից երկրներից ժյուրիի բոլոր անդամների անունները կհայտարարվեն առաջին կիսաեզրափակչից մի քանի օր առաջ, իսկ ժյուրիի կազմում կընդգրկվեն նախորդ երկու տարիներին քվեարկությանը չմասնակցած մասնագետներ:

«Եվրատեսիլ-2014»-ը կկայանա մայիսի 6-10-ը Կոպենհագենում: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Mp3-ը ելույթ կունենա մայիսի 6-ին, կիսաեզրափակիչ առաջին փուլում:

Նույն շարքից