Փետրվարի 14-ին նշվող Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ loveradio.ru-ն որոշել է ներկայացնել մոլորակի ամենառոմանտիկ վայրերից հինգը։
Լեյք Դիսթրիկտ՝ հեքիաթային վայր Մեծ Բրիտանիայում։ Այս գեղատեսիլ վայրը ոգեշնչել է բազմաթիվ նկարիչների և պոետների։ Զարմանալի չէ, որ այս արգելոցը դարձել է Միացյալ Թագավորության ամենաշատ այցելություններ ունեցող զբոսայգին։

Իգուասու ջրվեժները, որոնք գտնվում են Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին, նույնպես ամենագեղեցիկ վայրերի ցուցակում են։ Այս դրախտային վայրը դուր կգա ոչ միայն ռոմանտիկներին, այլև սուր զգացողություններ փնտրողներին։

Գտնվելով Շոտլանդիայի Սքայ կղզում՝ քեզ զգում ես ինչպես Տիեզերքի մի անկյունում։ 18-մետրանոց փարոսը կառուցված է ծովի մակարդակից 62 մետր բարձրության վրա՝ անմիջապես անդունդի եզրին։

Շատ զույգեր վստահ են, որ Վենետիկը սիրո քաղաքն է։ Եվ նրանք իրավացի են։ Այցելելով այս հրաշալի վայրը՝ պետք չէ մոռանալ Rialto Bridge-ը՝ ամենահին կամուրջներից մեկը։ Թվում է, թե անհնար է չսիրահարվել այս քաղաքին։

Իհարկե, հնարավոր չէ անտարբեր անցնել այնպիսի մի հրաշագեղ վայրի կողքով, ինչպիսինՖրանսիական Պոլինեզիան է։ Բորա Բորա, Թաիթի և Թահաա կղզիները պարզապես ստեղծված են ռոմանտիկ ճանապարհորդությունների համար։ Այստեղ դուք կարող եք վայելել բնության գեղեցկությունը, ուսումնասիրել ստորջրյա աշխարհը և դիտել լողափերն ուղղաթիռից։