Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի փաստով:
Ժամը 01:30-ի սահմաններում Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել Արմեն Մանուկյանի վարած BMW մակնիշի 02 ՕՍ 202 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 3 և 9 հրշեջ-փրկարարական ջոկատները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել վարորդին:
Շարունակությունը և տեսանյութը` այստեղ