Հասարակություն 

Կայացել է «Հանրակրթական Դիջիթեք»-ի բաց ստուգատեսը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այս տարի 6-րդ անգամ տեղի է ունեցել «Հանրակրթական Դիջիթեք` թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա բաց ստուգատեսը՝ ՀՀ ԿԳՆ պատվերով:

Նախապես հայտարարված էր մրցույթի 20 անվանակարգ։ Հունվարի 13-ից փետրվարի 3-ը ստուգատեսն ընթանում էր համացանցում. մրցութային նյութերը եւ նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում mskh.am-ում, ենթակայքերում, սովորողների եւ ուսուցիչների ուսումնական բլոգներում, սոցիալական ցանցերում։ 20 անվանկարգերով ներկայացվել է 1400-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտ։ Ստուգատեսի շրջանակում կազմակերպվել եւ անցկացվել է գովազդային հոլովակի, երգի մրցույթ։ Փետրվարի 4-ին հայտարարվել է նաեւ «Ուշացած հայտ» անվանակարգը, որով գրանցվել է 100-ի չափ հայտ։  Հանրակրթական Դիջիթեք 2014-ին մասնակցում են սովորողներ, ուսուցիչներ Երեւանից եւ ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Լեհաստանից։

Մրցույթի նյութերը գնահատել են ըստ անվանակարգերի կազմված մրցութային հանձնաժողովները, որոնց կազմում եղել են գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնագավառում հայտնի մասնագետներ, կրթահամալիրի սովորողների ծնողներ, կրթահամալիրի շրջանավարտներ։ Ստուգատեսի արդյունքներն ամփոփվում են փետրվարի 7-ին։ Մրցանակների եւ խրախուսական մրցանակների արժանանում են 100-ից ավելի սովորողներ եւ ուսուցիչներ։ Ստուգատեսի մրցանակային եւ նվերների ֆոնդը ձեւավորվում է ստուգատեսի գործընկերների եւ հովանավորների աջակցությամբ։

Ստուգատեսի գործընկերներ՝

• Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

• «Հայաստանում Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies-ի ներկայացուցչություն

• Հայաստանի ազգային սկաուտական շարժում

• «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

• «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

• Համահայկական բնապահպանական ճակատ

• FastNet ընկերություն

• Ինտերնյուս ՀԿ

• Ինստիգեյթ ՓԲԸ

• «Զանգակ» հրատարակչություն

• Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմ

Փետրվարի 4-7-ը կրթահամալիրի 8 դպրոցներում եւ քոլեջում կազմակերպվեցին ստուգատեսի ծրագրով նախատեսված

• ընդհանուր տոնական պարապմունքներ

• մեդիակրթության բաց պարապմունքներ` մեդիակրթության կազմակերպումը նախակրթարանում, կրտսեր դպրոցում, միջին դպրոցում, ավագ դպրոցում

• վարպետության դասեր եւ սեմինարներ, որ վարեցին գործընկեր կազմակերպությունների առաջատար մասնագետները, կրթահամալիրի շրջանավարտները, դասավանդողները

Փետրվարի 8-ին՝ ժամը 11.00-ից մեկնարկում է ստուգատեսը եզրափակող ավանդական դդում էքսպո-ղափամայի ծեսը։

Նույն շարքից