Հասարակություն 

Կայացել է դերասան Հոֆմանի հուղարկավորությունը

Նյու Յորքում (ԱՄՆ) կայացել է ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի հուղարկավորությունը, հայտնում է Взгляд-ը։

 

Արարողությանը ներկա են գտնվել միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասաններ Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշետը, Իթան Հոուկը, Ջուլիանա Մուրը, ինչպես նաև ռեժիսոր Սփայք Լին։

 

46-ամյա Հոֆմանը մահացած էր հայտնաբերվել Նյու Յորքի իր բնակարանում՝ լոգարանում։

 

Նախնական տվյալներով՝ Հոֆմանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նյութով ծրար, որը նախնական տեղեկությունների համաձայն՝ հերոին է։

Նույն շարքից