Հասարակություն 

Այսօր Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է

Այսօր Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է:
Ծնված օրվանից ապրել եմ սիրով շրջապատված, ու ամենավատ հիշողությունս ձայնի կեսի կես տոն բարձրանալն է:
Շատ ցավում եմ՝ իմանալով, որ մեր երկրում նկարում նշված դեպքերից կատարվում են, այն էլ ինչքա՜ն... Գիտեմ, որ ընկերներս մեջ նման խնդիրներ ունեցողներ չկան, բայց մեր հասարակության մեջ խնդիրը ծայրահեղ սրված է, ու ես այսօր անպայման գնալու եմ Հանրապետության հրապարակ:

Իսկ յուրաքանչյուր աղջկա/կնոջ պիտի ասեմ՝ կրթությունն ու անկախությունն այն օբյեկտիվ չափանիշներն են, որոնք առավել քան կարևոր են կյանքում և ոչ թե 19 տարեկանում ամուսնանալը: Չափազանց կարևոր է իմանալ սեփական իրավունքները, ու, չվիրավորելով դիմացինի/զուգընկերոջ անձը, պետք է հստակ պաշտպանել դրանք:

Առաքինի լինելը պարտադիր է, և դա բացարձակապես չի նշանակում բռնություններին գլխիկոր դիմանալ:

Նույն շարքից