«Սոչի-2014»-ի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը հետևել է 3 մլրդ հեռուստադիտող։
«Արարողությունը կհիշվի շնորհիվ իր մասշտաբի, դիտարժանության, բացառիկ դեկորացիաների ու նորարարական տեխնոլոգիական լուծումների։ «Ֆիշտ» մարզադաշտում շոուին հետևել է 40.000 հյուր և ևս 3 մլրդ մարդ ՝ ամբողջ աշխարհում։ Ընդհանուր առմամբ, 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպման աշխատանքում ներգրավված է եղել 12.000 մարդ»,-նշվում է կազմկոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է Взгляд-ը, խաղերի պաշտոնական բացման արարողությանը նախորդել է գեղեցիկ ու տպավորիչ շոուն, որը սկսվել է տեղի ժամանակով 20։14-ին, ինչը խորհրդանշել է Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման տարին։ Խաղերի պաշտոնական բացումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սոչիի Օլիմպիական խաղերը կտևեն մինչ փետրվարի 23-ը, ինչից հետո՝ մարտի 7-16-ը կկայանան 11-րդ Պարօլիմպիական խաղերը։