Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանի մշտական բնակչության 12,6%-ը տարեց է

Հայաստանում 2015թ. մշտական բնակչության կառուցվացքում 12,6%-ը` 323 հազար անձ, համարվում է տարեց: Մինչև 15 տարեկանները կազմում են բնակչության 20,5%-ը, իսկ աշխատունակ` 16-62 տարեկանները՝ 66,9%-ը:

Այս մասին հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվան նվիրված լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Մասնագետի տեղեկացմամբ`  երկրի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 494 տարեց և երեխա, իսկ 63 տարեկանից բարձր տղամարդկանց բաժինը նրանց ընդհանուր թվաքանակում կազմում է 9%, իսկ կանանց շրջանում՝ ավելի քան 12%:

Նույն շարքից