Պեկինի մետրոյում երկու համասեռամոլ անսպասելիորեն որոշել են նշանվել: Նշանադրության համար երիտասարդներից մեկը ժամացույց է օգտագործել: Գրում է CNN-ը:
Հուզիչ տեսարանին Պեկինի մետրոյի ուղևորներն ականատես են եղել անցած կիրակի, որբ երիտասարդը ծնկի է եկել և խնդրել ընկերոջ ձեռքը:
Երկրորդ երիտասարդը համաձայնվել է, իսկ նրա ամոթխած ընկերը տուփից հանել է ժամացույցը, այն կապել սիրելիի ձեռքին: Շրջապատողները սկսել են ծափահարել:
Նշանադրությունը տեղի է ունեցել ծիածանի գույներով զարդարված վագոնում: Տեսանյութն արագ տարածվել է համացանցում, մինչև հիմա այն դիտվել է ավելի քան 10.000 անգամ:
https://www.youtube.com/watch?v=7Z5mBNtegsw