Հայաստան Քաղաքական 

Ադրբեջանն է հրաժարվում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ ստեղծել. Նալբանդյան

Պետք է բանակցային գործընթացը շարունակվի, որովհետև այլընտրանք չկա։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործների նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով  ԼՂՀ խնդիրը կարգավորելու ուղղությամբ հեռանկարներին։

Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կոչ արեցին համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու հարցում, նախարարն ասաց.

«Հայաստանը, ինչպես և Ղարաբաղը բազմիցս հայտարարել է, հաստատել է, որ համաձայն է այդպիսի մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանն է միշտ մերժում»,- ասաց նա և նշեց, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահների կողմից  առավել հստակ էր կոչը։

Նա նշեց, որ եթե Ադրբեջանը մերժում է այդպիսի մեխանիզմների ստեղծումը, ուրեմն իր վրա է վերցնում այդ միջադեպերի և հրադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից