Բրիտանացի քարագործները թանկարժեք մարմարից պատրաստել են աշխարհի ամենացանկալի մեքենաներից մեկի՝ 1962թ. արտադրության Ferrari 250 GTO-ի ավելի փոքր կրկնօրինակը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, արտառոց մեքենան քարի կտորի վրա փորագրելու համար պահանջվել է 100 ժամ, ինչի արդյունքում ստացվել է իրական մոդելի ¼-րդ մասին համարժեք մեքենա։
Մարմարե Ferrari-ի գինը 50.000 դոլար է։







