Բրիտանացի երգչուհի Ադելը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 3 տարի առաջ՝ իր առաջին ալբոմի թողարկումից հետո։ Այնուհետ նա մայրացել է ու երկարատև ստեղծագործական դադար վերցրել, որը շարունակվում է առ այսօր։
Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այդ հանգամանքն ընդհանրապես բացասական ազդեցություն չի ունեցել երգչուհու ֆինանսական վիճակի վրա։ Եվ դեռ ավելին, ոչինչ չանելով հանդերձ՝ անցած տարի Ադելի կարողությունն ավելացել է 49 մլն դոլարով։
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 25-ամյա երգչուհին այդ գումարը ստացել է իր «21» ալբոմի արտոնագրային իրավունքի վճարումների հաշվին։