Հասարակություն 

Օրվա վատ լուրը

analitik.am

Փետրվարի 8-ին՝ ժամը 03։53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։42-ին, մարվել` 07։19-ին: Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը` մասնակի:

Նույն շարքից