«Սոչի - 2014»-ի կազմկոմիտեն կարծում է, որ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը նույնպես մեծ հետաքրքրություն կառաջացնի հեռուստադիտողների շրջանում, հայտնում է Взгляд-ը։
«Խաղերի բացմանը մարզադաշտում ոչ մի ազատ տեղ չի եղել.... Մենք ակնկալում ենք մեծ հետաքրքրություն նաև արարողության փակմանը, մենք նույնիսկ պատրաստել ենք գաղտնի շոու»,- ասել է կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն։
Երեկ կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացմանը նախորդել էր գունագեղ շոուն, որը դիտել է 3 մլրդ հեռուստադիտող։