Հասարակություն 

1 օրում՝ 2 երկրաշարժ

analitik.am

Ֆուկուսիմայի (Ճապոնիա) ափերի մոտ, որտեղ գտնվում է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել, տեղեկացնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 11։34-ին։ Ռիխտերի սանդղակով 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 50 կմ ջրի տակ։

 

Ցնցումները զգացվել են տասնյակ բնակավայրերում։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին ևս չի հաղորդվել։

Այսօր առավոտյան նույն շրջանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ մեկ այլ ցնցում էր գրանցվել՝ Նամիե քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք։

Նույն շարքից