Մոլդովայի ձախ կենտրոնական ընդդիմության անդամներն ու կողմնակիցները պիկետավորել են հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրը՝ պահանջելով նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մոլդովայում 4-րդ շաբաթն է՝բողոքի ակցիաներ են անցկացվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմության մասնակցությամբ։
Պիկետին շուրջ 300 մարդ է մասնակցել։ Նրանք հիշեցրել են նախագահին, որ հրաժարականի վերջնաժամկետին 2 օր է մնացել։