Հասարակություն 

Եղանակը Հայաստանում

analitik.am

Հայաստանի բոլոր մարզերում փետրվարի 8-ին հաստատված առանց տեղումների եղանակը հանրապետության տարածքում ամենուրեք կպահպանվի: Օդի ջերմաստիճանը առանձին վայրերում մի քիչ էլ կբարձրանա, բայց հիմնականում էապես չի փոխվի:


Առանձին ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Թեև հանրապետությունում տեղումներ չեն դիտվում, այնուհանդերձ քամու բերած ձյան հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Ուղևորությունից առաջ ճշտեք ճանապարհների վիճակը:


Երեւանում կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:


Օդի ջերմաստիճանը գիշերը -6-9, ցերեկն ստվերում +1+4, երեկոյան -2-4: 

Նույն շարքից