Հասարակություն 

ԼՂՀ կառավարությունը Facebook-ում ու Twitter-ում պաշտոնական էջ ունի

analitik.am

Արցախի Հանրապետության կառավարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:


Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով:

Կառավարության պաշտոնական էջի հասցեն հետևյալն է՝ https://www.facebook.com/NKR.gov


Տեղեկացնենք նաև, որ Թվիթեր սոցիալական ցանցում արդեն գործում է Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջը, որին հետևելու համար պետք է գնալ հետևյալ հղումով՝ https://twitter.com/A_Beglaryan



ԼՂՀ կառավարություն 

Նույն շարքից