Հասարակություն 

Ավստրալիայում շնաձուկը մարդ է սպանել

analitik.am

Ավստրալիայում 28-ամյա տղամարդը զոհվել է շնաձկան հարձակման հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել Ադելաիդայից ոչ հեռու գտնվող լողափին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ականատեսները վկայում են, որ խոշոր շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, երբ նա ստորջրյա ձկնորսությամբ էր զբաղվում: Ոստիկանությունը շտապ փակել է մոտակա լողափերը ու այս պահին փորձում է գտնել զոհի մնացորդները:

Սա այս տարվա ընթացքում Ավստրալիայում մարդու վրա շնաձկան հարձակման առաջին դեպքն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարի նոյեմբերին երկրում միաժամանակ երկու դեպք է գրանցվել. սկզբում շնաձկան զոհ է դարձել 35-ամյա սերֆինգիստը Ավստրալիայի արեւմուտքում, իսկ մեկ շաբաթ անց՝ երիտասարդ, ով լողում էր Քովս-Հարբոր լողափում երկրի արեւելյան ափերին: Ավստրալիայում ամեն տարի գրանցվում է մարդկանց վրա շնաձկների հարձակման 12 դեպք:

Նույն շարքից