Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Իշխան Մնացականյանը Չարենցավան քաղաքում՝ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի դիմաց իր վարած Վազ 2107 մակնիշի 31 ՍԼ 056 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 67-ամյա Վլադիմիր Աղայանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ Shamshyan.com