Հասարակություն 

Շփման գծում լարվածությունը թուլացել է

analitik.am

Նախորդ երկու շաբաթների համեմատ, ադրբեջանական կողմի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը, սա հիմնականում պայմանավորված էր «հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով»:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նույն շարքից