Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս նախագծով Կառավարությունն առաջարկում է ավելացնել շինարարի վաստակավոր կոչում պարգևը:
«Չեմ կարող հիշել որևէ դեպք, որ վերջին ութ տարիների ընթացքում որևէ շինարար արժանացած լինի տնտեսության վաստակավոր գործչի կոչման»,- ասաց նախարարը,-«ուստի խնդիրում եմ դրական արձագանքել այս որոշմանը, որով արժանին կմատուցենք շինարարական կորպուսին»:
Նախագիծը դրվեց քվեարկության և ներառվեց ԱԺ քառօրյայի օրակարգ: