Հասարակություն 

Ցրտին մարդը ավելի արագ է նիհարում, քան մարզասրահում

analitik.am

Ցրտի ժամանակ զգացած 10 րոպե դողը ավելի շատ ճարպ է այրում, քան հեծանվասարքի վրա մեկժամյա «վազքը». նման եզրակացության են եկել ավստրալացի գիտնականները, հայտնում է «Ռոսիյսսկայա գազետան»:

Սիդնեի Գարվանի բուժհետազոտությունների ինստիտուտը ուսումնասիրել է այսպես կոչված «գորշ» ճարպի առկայությունը մարդու օրգանիզմում:

Մարդու օրգանիզմում երկու տեսակ ճարպեր կան` սպիտակ կամ գորշ: Վերջինս անվանում են նաև շագանակագույն: Սպիտակ ճարպը կուտակում է «ավելորդ» էներգիան, որը կարող է պետք գալ արտակարգ իրավիճակներում, օրինակ` ցրտի կամ քաղցի ժամանակ:

Երկրորդը, ընդհակառակը, ազատ է արձակում այդ էներգիան, որպեսզի մարմնի ջերմաստիճանի մշտական մակարդակ ապահովի: Ամենից շատ գորշ ճարպ ունեն նորածինները:

Գիտնականները վաղուց փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է ավելացնել գորշ ճարպի առկայությունը մարդու օրգանիզմում, ինչը թույլ կտա այդ կերպ «միացնել» ճարպակալության և դրան կից հիվանդությունների` շաքարախտի, անպտղության, սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի բնական մեխանիզմները:

Հայտնի է, որ դա անելու համար ժամերի աշխատանք է հարկավոր մարզասարքերի վրա: Այժմ ավստրալացի գիտնականները ցույց են տվել, որ 10-15 րոպե ցրտին անցկացնելու համար նույնքան էներգիա է ծախսվում, որքան հեծանվասարքի համար մեկժամյա «վազքի» ընթացքում:

Հետազոտություններն անց են կացվել –8-ից –11 աստիճանի պայմաններում: Արդեն -9-ի պայմաններում մկանները սկսում են դողալ ցրտից և պայքարում մարմնի ջերմության կորստի դեմ:

Նույն շարքից