Եմենում այս տարվա մարտից՝ հակամարտության բռնկումից ի վեր մահացել է առնվազն 505 երեխա և վիրավորվել ևս 702-ը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը։
«Այս տարի սուր թերսնման ռիսկի գոտում գտնվող մինչեւ 5 տարեկան երեխաների թիվը 3 անգամ աճել է՝ 160 հազարից դառնալով 537 հազար»,- ասել է Բուլյերակը։