Հայաստան Քաղաքական 

Ասա տեսնենք թե ի՞նչ է սպասվում` դասախոսություն մի կարդա. Խաչատուր Քոքոբելյանը՝ Ստեփան Մնացականյանին

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը քառօրյա նիստում ընդգրկելու մասին հարցը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ԱՎԾ ներկայացուցչին՝ Ստեփան Մնացականյանին, հարցրեց, թե որքան է կազմում աղքատության ցուցանիշը Հայաստանում: Վերջինս պատասխանեց, որ տվյալ պահին չի հիշում ցուցանիշը 2013թ. ցուցանիշը, իսկ 2014-ի ցուցանիշները դեռ չեն ամփոփվել:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ասաց ԱՎԾ ներկայացուցչին, որ դասախոսություն չկարդա, այլ ասի հայաստանցիների գլխին գալիքը,

«Ասա տեսնենք թե ի՞նչ է սպասվում, որքա՞ն է լինելու ազգաբնակչության թիվը, որովհետև դա է ամենագլխավոր հարցը երկրում և ամենագլխավոր ազգային անվտանգության հարցը: դասախոսություն մի կարդա»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Երբ կրքերը թեժանում էին՝ Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը միջամտեց` ասելով, թե քանի որ կրքերը թեժանում են, ճիշտ կլինի պատգամավորները հարցեր տան օրենքի վերաբերյալ:

Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց, թե Վարդան Այվազյանը չի թողնում, որ պատգամավորներն իրենց հարցերը ուղղեն:

«Եկած-չեկած` սկսեցիք գոռգոռալը»,- Հրանտ Բագրատյանին ասաց Վարդան Այվազյանը:

«Որ դու չգոռայիր, մենք չէինք գոռա: Այ ցավդ տանեմ, թող էս նիստերը կայանան: Նենց հարցեր կտամ ԱՎԾ ներկայացուցչին, ինքը բավարարված կմնա, ինչի՞ ես պաշտպանում նրան»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:

Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Վարդան Այվազյանին, որ փակ նիստ հրավիրեն, որովհետև իրենք բազմաթիվ հարցեր ունեն ԱՎԾ-ին:

Նույն շարքից