Հասարակություն 

Հայ օլիմպիականները սկսում են պայքարը. Սոչի-2014

analitik.am

Հայտնի է, որ Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում են 4 հայ մարզիկներ, որոնց թվում՝ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երեքն էլ՝ դահուկավազք) եւ Արման Սերեբրակյանը (լեռնադահուկ):

Այսօր՝ փետրվարի 9-ին, Օլիմպիադայի երկրորդ օրը, հայ օլիմպիականներից առաջինը պայքարն սկսելու է բացման արարողության ժամանակ հայկական պատվիրակության դրոշակակիր, աշոցքի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Վերջինս մրցասապարեզ կելնի ժամը 14.00-ին` 15 կմ + 15 կմ երկու մրցաձև ներկայացնող «սկիաթլոն» մրցավազքում:

Հավելենք նաև, որ «РИА Новости»-ն երեկ ներկայացրել էր Սոչի-2014-ում մեդալներ նվաճող մարզիչկների համար տարբեր երկրների կողմից սահմանված պարգևավճարների չափը: Այսպես, ըստ այդմ, հայ մարզիկները ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Արծաթե մեդալակիրը կպարգևատրվի 20 հազար դոլարով, իսկ բորնզդե մեդալակիրը՝ 10 հազար դոլարով: 

Նույն շարքից