Հայաստան Քաղաքական Միջազգային 

Հայաստանը, Մադագասկարը և Տոգոն կհամագործակցեն մշակութային ոլորտում

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում   հավանության արժանացրեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` մի պետության մշակույթը մյուսում ճանաչելի դարձնելու նպատակով կողմերը կխրախուսեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Նախատեսվում է մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումները:

Կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումներ: Գեղարվեստական միջոցառումների փոխանակումներ, ինչպես նաև գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածումը: Համաձայնագրով նախատեսված` երկու երկրները կխրախուսեն համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումները երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև, ինչպես նաև կխրախուսեն մասնակցությունը մշակութային ժառանգության ոլորտում երկու երկրներում կազմակերպվող համաժողովներին, սեմինարներին, հանդիպումներին, միջոցառումներին ու վերապատրաստման դասընթացներին և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ժառանգության պահպանության մասնագետների միջև կապերը դյուրացնելու համար:

Նույն բնույթի համաձայնագիր ձեռք կբերվի նաեւ աֆրիկյան   Տոգոյի  հետ:

Նույն շարքից