Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը թույլտվություն է խնդրել Սիրիա չեչենական հետևազոր ուղարկելու համար՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով:
«Ես որպես մահմեդական, որպես չեչեն, որպես Ռուսաստանի հայրենասեր եմ հայտարարում՝ 1999 թվականին, երբ պետությունը լի էր այդ սատանաներով, որոնք այսօր գոյություն ունեն, մենք երդում ենք տվել Ղուրանի վրա՝ մեր ողջ կյանքը կռվել նրանց (ահաբեկիչների) դեմ, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը վստահեցրել է, որ ահաբեկիչները կանհետանան Սիրիայից, երբ իմանան չեչենական հետևակի ժամանման մասին։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է իրականացնել հենց ցամաքային արշավ, քանի որ գրոհայինները բացառապես ռմբակոծությունների փորձ ունեն։
«Եթե լսեն (Կադիրովի խնդրանքը հետևակի ստորաբաժանումներ ուղարկելու մասին-Խմբ.), մեզ համար տոն կլինի: Բայց դա Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն է»,- հավելել է Կադիրովը։