Հասարակություն 

Թեյնիկ-տուն Շոտլանդիայում

analitik.am

Շոտլանդիաում թեյնիկի տեսքով տուն են վաճառում, որը գտնվում է Լիլիսլիֆ գյուղի մոտ: Տան գինը ընդամենը 16 420 դոլար է: Հյուղակը, որը սկզբում նախատեսված է եղել փայտանյութ չորացնելու համար, նախագծել է ճարտարագետ եւ նկարիչ Յան Հանթերը: Այն ներկայումս ամբողջությամբ վերանորոգված է, հաղորդում է Odnoy-strokoy.ru-ն:


Թեյնիկի տրամագիծը 6 մետր է, այն բաժանված է երկու մակարդակի: Ներքին հատված կարելի է մտնել դռնով, որը թեյնիկի քթի մասում է, իսկ աստիճանները՝ բռնակի մասում:


Թեյնիկի կափարիչը բացելու դեպքում, սենյակը լուսավորվում է: Թեյնիկը հեշտությամբ կարելի է քանդել եւ կրկին հավաքել արդեն մեկ այլ վայրում:


Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ «թեյնկը» կարող է հրաշալի ամառանոց լինել կամ ոչ ստանդարտ ձկնորսական հյուղակ:

Նույն շարքից