Քաղաքական Միջազգային 

Մամեդյարովին կարող են պաշտոնանկ անել

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի գործունեությունը լրջորեն քննարկվում է իշխանական շրջանակներում:

Ադրբեջանի իշխանությունները դժգոհ են ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի գործունեությունից:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ԱԳՆ-ի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներից, ինչպես նաև Արևմուտքի` Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքից, որի պատճառներից մեկը, ըստ նրանց, Մամեդյարովի պասիվությունն է:

Minval.az-ի տեղեկություններով էլ՝ իշխանություններն արդեն կայացրել են Մամեդյարովի պաշտոնանկության մասին որոշումը:

Հաղորդվում է նաև, որ այս պաշտոնում նրան կարող է փոխարինել Արազ Ազիմովը։

Նույն շարքից