Հասարակություն 

«Եհովայի վկաներ» աղանդի արտոնությունները պետք է սահմանափակվի. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պնդում է, որ «Եհովայի վկաներ» աղանդի արտոնությունները պետք է սահմանափակվի:  Նա մատնանշեց, որ մի քանի երկրներում նրանց գործունեությունն  արդեն իսկ արգելվել է:

«Գաղտնիք չէ, որ նրանք «կերակրում» են մարդկանց, սնունդ են տրամադրում, դրա համար էլ մարդիկ դառնում են նրանց կազմակերպության անդամ: Եթե մի քիչ կուշտ երկիր լինենք, նրանց քշելը հեշտ կլինի»,- ասաց Ադիբեկյանը:

Նրա կարծիքով՝ Առաքելական եկեղեցին պետք է ակտիվ ու ագրեսիվ լինի:

«Բոլորիս է հայտնի, որ այդ աղանդի արական սեռի ներկայացուցիչները հրաժարվում են ծառայել բանակում, նրանք այլընտրանքային ծառայությունն են ընտրում»:

Ադիբեկյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված  է 40 կրոնական համայնք:

Նույն շարքից