«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության երեկվա «բազմամարդ» ինքնահավաքի կամ ընտանեկան հավաքի էստաֆետան այսօր հաջողությամբ կփոխանցվի «Ոչ»-երին…
Իհարկե, «Ոչ»-երի կողմից մայրաքաղաքի շենքերի պատերը, մայրաքաղաքի փողոցները «Ոչ»-երով աղտոտելուց հետո և ՀԱԿԿ-ի՝ ՀՀՇ-ական անցյալի կարոտախտով տառապող նախկին պաշտոնյաների, նրանց ազգուտակի, ժառանգականների փշրանքների, ՀԺԿ-ի մի քանի անգործ թոշակառուների շնորհիվ գուցե այսօր Թատերական հրապարակում մի քանի հարյուր հոգի ավել լինի անիզախարյանականներից…Գուցե…
Սակայն իրավիճակը կտրուկ կբարելավվի, եթե «Ոչ»-երը ողջախոհություն հանդես բերեն և լսեն Անի Զախարյանի հորդոր-պահանջ-սպառնալիքները: Անին ասել է, որ այդ ճակատին կմիանա. «…երբ բացիկ կգա, ու էնտեղ գրված կլինի` հարգելի տիկին Զախարյան, գնահատելով Ձեր քաղաքական պոտենցիալը, ցանկանում ենք, որ ներկա լինեք մեր հանրահավաքին»:
Այնպես որ, հարգարժան <«Ոչ»-ականներ և կոչականներ, շտապե՛ք, մի քանի ժամ դեռ ունեք և փրկեք ձեր փողոցային պայքարի հաջողվածությունը… Անին առնվազն երեք «Ոչ»-ականով կավելացնի ձեր «Ոչ»-երի թիվը:
Օգտվեք հնարավորությունից, քանի դեռ տիկին Զախարյանը բարի է...